Ողբերգական դեպք Եղվարդում, տղամարդն ընկել է կոմբայնի տակ եւ մահացել (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել:
Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



