IFAB-ն առաջարկում է ֆուտբոլային հանդիպման խաղաժամանակը սահմանել «մաքուր» 60 րոպե
ՍՊՈՐՏՖուտբոլային խաղի կանոնների կարգավորմամբ զբաղվող Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլային հանդիպումների դիտարժանության բարձրացմանն ուղղված Play Fair! ռազմավարությունը:
Ենթադրվում է հանդիպման խաղաժամանակը դարձնել 60 րոպե՝ դադարների ժամանակ վայրկյանաչափն անջատելով, բասկետբոլի եւ հոկեյի օրինակով:
IFAB-ն առաջարկում է նաեւ ազատ հարվածի փոխարեն 11 մետրանոց հարված նշանակել, երբ դարպասապահը տուգանային հրապարակում գնդակը ձեռքերով է վերցնում իր թիմի խաղացողից ոտքով փոխանցում ստանալիս:
Կազմակերպությունը նաեւ առաջարկում է հեռացնել այն խաղացողին, որը դիտավորյալ ձեռքով է գոլ խփում, իսկ եթե խաղացողը դարպասի գծից դիտավորյալ գնդակը ձեռքով է հեռացնում դատարկ դարպասից, գրանցել գոլ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



