Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանազանց երկարակյացները

ԼԱՅՖ

Այսօր տնտեսապես զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը 70 տարուց ավելի է: Միաժամանակ մեր մոլորակի վրա կան վայրեր, որտեղ մարդիկ միջին հաշվով ապրում են 40-50 տարի:

Երկարակեցության խնդիրը հավասարապես հուզում է և’ գիտնականներին, և’ սովորական մարդկանց: Որքան երկար կարող է մարդն ապրել: Գրականության մեջ հանդիպում են ճապոնական ընտանիքի մասին հիշատակումներ, որի գլխավորը 242 տարեկան էր, նրա կինը` 221, որդին` 201, հարսը՝ 193, թոռը` 153, թոռան կինը` 138 տարեկան: Ինչ վերաբերվում է եվրոպացիներին, ասում են, իբր անգլիացի Ֆ. Կարնը ապրել է 12 թագավորների օրոք և մահացել 207 տարեկան հասակում:

Տարբեր ժամանակներում «սահմանազանց երկարակեցության» տարբեր օրինակներ են բերվել, երբ լեռնցիները ապրել են 150-180 տարի: Դժվար է դատել որքանով էին նրանց տարիքները ստույգ որոշված: Պարզվել է, որ շատ դեպքերում նրանք իրենց իսկական տարիքը չեն հայտնել: Գոյություն ունի մի տերմին` «ծերունական կոկետություն»: Երբեմն «ծերուկներն» իրենց տարիքը մտածածին մի քիչ շատ են ասում:

Նմանատիպ դեպքերին հավանական բացատրություն կա: Օրինակ. Ալթայի մի բնակիչ անձնագրով 208 տարեկան էր (ծնվ. 1755 թ.), բայց մանրակրկիտ ստուգումները պարզեցին, որ նա ընդամենը 97 է: Ալթայցիներին անձնագիր տալուց ամրագրել էին այն տարիքը, որը կամայականորեն հայտնել էր անձնագիր ստացողը: Հնարավոր է նաև մարդահամարով ու փաստաթղթերով զբաղվողները տեղացիների բարբառը լավ չեն իմացել: Տեղին է հիշել «Սիրո բանաձևը» ֆիլմի դոկտորին, որի դերակատար Լեոնիդ Բրոնևոյն ասում էր. «Մեր գավառում մի սուտլիկ գրագիր կար: Թանաք էր խնայում: Մեկին գրում էր Քրիստոսի ծննդից հաշված 1 տարեկան, մեկին` 2, մյուսին` 3: Այնպես որ բավական շատ երկարակյացներ կան մեր կողմերում»:

Ինչպես հայտնի է, մշտական սթրեսները, չկարգավորված սնունդը, ալկոհոլի չարաշահումը կարող են զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Սակայն նույն հաջողությամբ ճիշտ ապրելակերպով կարելի է նաև երկարացնել կյանքի տևողությունը, կամ, ծայրահեղ դեպքում, ջանալ ապրել «սահմանվածը»:

Կենսունակության աստիճանը

Ճշմարիտ տարիքը որոշվում է ոչ թե ծնված պահից, այլ կենսունակությունն արտացոլող ցուցանիշով: Մարդն իր տարիքի համեմատ կարող է ավելի երիտասարդ կամ ծեր երևալ: Ուստի ծերացման հետևանքով առաջացած մահը վրա է հասնում տարբեր ժամանակագրական հասակներում: Նման տարբերությունները հիմնականում բացատրվում են գենետիկ առանձնահատկություններով: Շրջապատող միջավայրը նույնպես կարող է որոշակի ազդեցություն գործել կյանքի տևողության վրա: Չնայած գենետիկական գործոնների դերը խիստ կարևոր է, այնուամենայնիվ երկարակեցության ժառանգական ներուժը դրսևորվում է միայն միջավայրի որոշակի պայմաններում: Օրինակ կարող են ծառայել կենսաբանական տարիքի (ԿՏ) վերաբերյալ կատարված բազմաթիվ հետազոտությունները: Մարդու կենսունակությունը, երբեմն իր ողջ բարդությամբ հանդերձ, կախված է ԿՏ-ից, որին անվանում են օրգանիզմի ծերացման մոդել: Եթե օրացուցային (անձնագրային) տարիքը (ՕՏ) արտահայտվում է օրացուցային սանդղակով, այսինքն` չափվում է Արևի շուրջը Երկրի պտույտների քանակով, ապա ԿՏ արտահայտվում է ժամանակի կենսաբանական չափումներով: Ի տարբերություն օրացուցայինի` ԿՏ ռեալ կարող է ցույց տալ առողջության խանգարումները, նաև վկայել վաղաժամ ծերացման մասին: Օրինակ` վնասակար պայմաններում աշխատող կամ էկոլոգիապես անբարենպաստ տեղանքում ապրող մարդկանց ԿՏ ավելի բարձր է, քան «բարենպաստ» պայմաններում ապրող ու աշխատող բնակչությանը:

Ի դեպ, անկախ ամեն բանից, կարելի է ապրել մինչև խոր ծերություն, այդպես էլ չըմբոշխնելով գարնան ծաղկունքի բույրը, բայց և կարելի է որսալ կյանքի յուրաքանչյուր ակնթարթը և այն ընդունել որպես մեծագույն պարգև: Իսկ նրանց, ովքեր շատ են մտահոգ անցնող տարիների և երիտասարդության համար, խորհուրդ ենք տալիս հիշել հանրահռչակ Կոկո Շանելի խոսքերը. «Տարիքն էական չէ, հմայքը երբեք չի ծերանում»:

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ Ղազինյան