Զանգվածային թունավորում թուրքական բանակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում սննդային ծանր թունավորմամբ 731 զինծառայողներ հիվանդանոց են տեղափոխվել: Hurriyet-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանիսայի զորամասում:
Զինծառայողները վատ են զգացել նախօրեին երեկոյան: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են զորամաս մթերք մատակարարող ընկերության 21 աշխատակցի:
Պարբերականը հիշեցնում է, որ զինծառայողների զանգվածային թունավորման սա արդեն երկրորդ դեպքն է: Մայիսի վերջին ավելի քան 1000 զինվոր հիվանդանոց է տեղափոխվել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



