Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են տուժել 5 մահապարտի իրականացրած հարձակումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի Գարդեզ քաղաքում հունիսի 18-ին հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել, ևս 18 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով տեղի իշխանությունները, հարձակումն իրականացվել է միանգամից 5 մահապարտի կողմից: Այն սկսվել է կիրակի վաղ առավոտյան և շարունակվում է մինչ այժմ:
Նախ մահապարտներից մեկը պայթեցրել է ականապատ մեքենան, որը կայանված է եղել ոստիկանության կենտրոնակայանի մուտքի մոտ: Այնուհետև ոստիկանության շենքի տարածք է ներխուժել 4 այլ գրոհային, որոնք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական արմատական շարժումը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



