Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը և Չինաստանը կիրակի առավոտյան համատեղ զորավարժություն են սկսել Պարսից ծոցում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Զորավարժությունն անց է կացվում Պարսից ծոցում իրանական և ամերիկյան ուժերի միջև սրված լարվածության ֆոնին և կարող է Վաշինգտոնի համար լինել մտահոգության առարկա, գրում է Reuters գործակալությունը:
Վերջին ամիսներին ամերիկյան ռազմածովային նավատորմը մեղադրել է Իրանի ռազմածովային ուժերին Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան նավերին մոտենալու համար արագ հարձակման նավեր ուղարկելու մեջ:
Զորավարժությանը մասնակցող նավերի թվում է մեկ իրանական կործանիչ և երկու չինական կործանիչներ: Այն տեղի կունենա Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում: Զորավարժությանը մասնակցելու է Իրանի ռազմածովային ուժերի մոտ 700 ներկայացուցիչ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



