Թուրքիայում թունավորված զինվորականների թիվը գերազանցել է 730-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում սննդային թունավորումից ավելի քան 730 զինծառայող է հոսպիտալացվել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, այս մասին հետևում է տեղի դատախազության հայտարարությունից:
Աղբյուրի տվյալներով` Մանիսա շրջանի բանակային զորամասերից մեկում զինվորականները սկսել են բողոքել ճաշից հետո տհաճ զգացողության մասին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Այժմ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:
Թուրքական դատախազության տվյալներով` միջադեպի հետաքննության շրջանակներում 21 մարդ է ձերբակալվել: Նախնական տվյալներով` թունավորման պատճառ կարող էր հանդիսանալ վարակը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 500 թունավորվածի մասին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



