Քուվեյթի դատարանը չեղարկել է երկրի դեմ «թշնամական գործողություններ» ձեռնարկած տղամարդու մահապատիժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուվեյթի բարձր դատարանը չեղարկել է «թշնամական» խմբավորմանն անդամակցող տղամարդու մահապատիժը, հաղորդում է KUNA-ն:
«Աբդալլահի բջիջը», որը Քուվեյթի հավաստմամբ կապված է Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հետ, բացահայտվել է 2015 թվականին: Իրանն ու Լիբանանը հերքում են նշված խմբավորման հետ կապերը:
Տարեսկզբին 23 մարդ մեղավոր է ճանաչվել Քուվեյթի դեմ «թշնամական գործողությունների» եւ ապօրինի զենք կրելու մեջ:
Կիրակի երկրի Վճռաբեկ դատարանը չեղարկել է դատապարտյալներից մեկի մահապատիժը: Դատարանը մեղմացրել է նաեւ մեկ այլ դատապարտյալի դատավճիռը`ցմահ բանտարկությունը փոխարինելով 15 տարվա ազատազրկմամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



