Հյուսիսկորեացի զինվորը գետն անցնելով փախել է Հարավային Կորեա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսկորեացի զինծառայողը փախել է Հարավային Կորեա` լողալով անցնելով Հանգան գետը:
Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ սա արդեն փախուստի երկրորդ դեպքն է վերջին շաբաթում: Հարավային Կորեայի հրամանատարությունների ղեկավարների միավորված հանձնաժողովը հայտարարել է տղամարդը լողալով անցել է գետի առավել նեղ հատվածով:
Անցյալ շաբաթ մեկ այլ հյուսիսկորեացի զինծառայող է անցել երկու երկրի` խիստ վերահսկողության տակ գտնվող սահմանը:
Ինչպես նշվում է, նախկինում զինվորականները փախուստ էին իրականացնում տարին մեկ անգամ հաճախականությամբ:
Հարավկորեական աղբյուրի տվյալներով` փախուստի դիմած զինվորականին նկատել են Կիմպհո քաղաքի ափերին: Նրան պատրաստվում են հարցաքննել հարավկորեացի զինվորականները:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



