Վթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Airtrek» մակնիշի 34 MN 690 պետհամարանիշերով ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1991 թ. ծնված Լ. Չ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան։
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



