Շտուտգարտի օդանավակայանում 180 հոգու տարհանել են ինքնաթիռում ահաբեկչության վտանգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի «Շտուտգարտ» օդանավակայանում ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով տարհանել է Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռի 180 ուղևորի: Այս մսին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով` ուղևորներից մեկը սահմանապահ ծառայության աշխատակցին հայտնել է, որ մեկ այլ ուղևոր ահաբեկչություն է նախապատրաստում օդանավում: Դրանից հետո օդանավը տարհանել են և շների օգնությամբ ստուգել նրանց ուղեբեռը:
Ստուգումների արդյունքում ինքնաթիռում որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Դեռևս պարզ չէ` արդյոք վտանգն իրական էր, թե կեղծ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



