Թրամփը հետաքննության օբյեկտ չէ. փաստաբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության գործի շրջանակում նախագահ Դոնալդ Թրամփը հետաքննության օբյեկտ չէ: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ջեյ Սեքուլովը`նշելով, որ Թրամփը երբեք հետաքննության օբյեկտ հանդիսանալու մասին ծանուցում չի ստացել, փոխանցում է Reuters-ը:
Խոսելով Թրամփի թիվիթի մասին, որտեղ վերջինը գրել է, թե «ՀԴԲ-ի տնօրենին աշխատանքից հեռացնելու պատճառով հետաքննության օբյեկտ է դարձել (Ջեյմս Քոմի)»`Սեքուլովը նշել է, որ նման կերպ Թրամփն արձագանքել է Washington Post-ում հրապարակմանը:
Հոդվածում ասվում էր, որ դատախազ Ռոբերթ Մյուլերը հետաքննում է Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու հավանականությունը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



