Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հինգ մարզիկ
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի հավաքականի հինգ անդամ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար:
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց տպավորիչ ելույթները: Պայքարի դուրս եկած 5 բռնցքամարտիկը միայն հաղթանակներ են տոնել և դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Հունիսի 19-ին ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակիչ մտնելու համար կպայքարեն Հայաստանի հավաքականի 5 բռնցքամարտիկ, որոնցից 3-ը կանցկացնեն իրենց մեկնարկային մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնեն իրենց 2-րդ մենամարտերը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



