Մակրոնի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի տվյալները:
Կուսակցության ներկայացուցիչները ստացել են խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 308-ը, եւս 42 մանդատ բաժին կհասնի նրանց դաշնակից MoDem կուսակցության անդամներին:
Այսպիսով, Մակրոնի կուսակցությունն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կունենա:
«Հանրապետականներ» կուսակցությունը 113 պատգամավորական մանդատ է ստացել, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, «Դեմոկրատների եւ անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա»-ն՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



