Ռոնալդուն՝ Պորտուգալիա-Մեքսիկա խաղի լավագույն ֆուբտբոլիստ
ՍՊՈՐՏՖուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի Պորտուգալիա-Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն:
Սոցցանցերի քվեարկության արդյունք խաղի լավագույն ֆուտբոիստ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն:
Կազանում կայացած խաղում հանդիպման հաշիվը բացեցին պորտուգալացիները։ 31-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Կուարեժման։ Առաջին կեսի վերջնամասում Մեքսիկայի հավաքականից հաշվի հավասարությունը վերականգնեց Հերնանդեսը։ Երկրորդ կեսում թիմերից երկուսն էլ ունեին հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն, բայց առաջինը պորտուգալացիներին հաջողվեց իրացնել հնարավորությունը. 86-րդ րոպեին Եվրոպայի չեմպիոնների կազմում աչքի ընկավ Սեդրիկը։ Հանդիպման վերջին րոպեին մեքսիկացիներին հաջողվեց խուսափել պարտությունից. գոլը խփեց Մորենոն։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 2։2։