Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին Է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ Է երկրի համար: Այդ մասին հայտնել են փարիզյան ԶԼՄ-ները:
Այդպիսով, կին պատգամավորները կազմում են 577 տեղանոց Ազգային ժողովի պատգամավորների 38,65 տոկոսը:
Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



