Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախորդ շաբաթ համանախագահները այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Սպասվում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



