Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ կառավարությունը հունիսի 19-ին արտահերթ նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման  վրա, ինչպես նաև  լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և՛ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետ Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում