Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տուր փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու հավակնոտ ծրագրեր են իրականացվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուրիստական փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու անհրաժեշտություն կա. ոլորտի  մասնագետների կարծիքով՝ աստղագետի և զբոսավարի համատեղ աշխատանքն ու համալիր ծառայությունների կազմակերպումը կնպաստեն աստղադիտարանը տուր փաթեթներում ներառելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Աստղադիտարանը դեռ պայմանագրեր չունի տուրիստական ընկերությունների հետ, բայց արդեն ձեռնարկում ենք որոշակի քայլեր: Մենք կապեր ենք հաստատում ընկերությունների հետ, նրանց հրավիրում ենք գիտական տուրիզմի վերաբերյալ կոնֆերանսների, կազմակերպում ենք այցելություններ բազմաթիվ վայրեր: Առաջարկել ենք նաև կազմել համատեղ փաթեթներ»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Թեև աստղադիտարանի տնօրենն ասում է, որ դեռ ոչ մի պայմանագիր չունեն տուր ընկերությունների հետ, սակայն Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ աստղադիտարանը որոշ տուր փաթեթներում ներառված է, որոշներում էլ՝ ոչ՝ կախված  տվյալ ընկերության  մասնագիտացումից: Նրա կարծիքով՝ տուր փաթեթներում աստղադիտարանը չներառելու խնդիրներից մեկը համալիր ծառայությունների բացակայությունն է: «Պետք է ավելի լավ ձևավորել ներկայացվող ծառայությունների փաթեթները, զուգահեռաբար նպաստել դրանց  ու աստղադիտարանի ներկայացվածությանը շուկայում, աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ: Պետք է կարողանալ զբոսաշրջիկներին մատուցել համալիր ծառայություններ՝ աշխատելով նաև Բյուրականի հյուրանոցային տնտեսությունների հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:  Նրա խոսքով՝ նոր աշխատանքներից հետո միայն կարելի է հրավիրել ընկերություններին, կազմակերպել ճանաչողական այցեր:

Իսկ աստղադիտարանի տնօրենի կարծիքով՝ տուր փաթեթներում ներառված չլինելու պատճառներից է զբոսավարների խնդիրը: «Սովորական զբոսավարը չի կարող գիտական ինստիտուտը ներկայացնել պատշաճ մակարդակով, նույնիսկ եթե անգիր անի տեքստը: Աստղագետն էլ չի կարող զբոսավարի նման վարժ, գեղեցիկ ներկայացնել»,- ասաց Միքայելյանը:

Նրա խոսքով, սակայն, դեռ չեն եկել ճիշտ եզրակացության՝ աստղագետները ներկայացնեն, թե պրոֆեսիոնալ զբոսավարները սովորեն այդ մասին և պատմեն կամ երկու մասնագետներն էլ պիտի ներկա լինեն զբոսաշրջիկներին աստղադիտարանը ներկայացնելիս: Այնուամենայնիվ, զբոսավարների համար նման դասընթացներ և միջոցառումներ եղել են անցյալ տարի, և ապագայում ևս կկազմակերպվեն:

Աննա Գրիգորյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում