Նոր Նորքի 2-րդ զանգվածում անօրինական ծառահատում է կատարվել. ահազանգում է Անահիտ Բախշյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախօրեին՝ հունիսի 18-ին ահազանգ է ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածում ապօրինի ծառահատումների մասին:
Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ:
Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



