Արցախի նախագահն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



