Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ. կա 58 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Publico թերթը։ Սուգը կտևի մինչև հունիսի 20-ը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հրատարակության տվյալներով, Լեյրիա օկրուգում հրդեհի բռնկման պատճառով զոհվել է 58, տուժել՝ 54 մարդ։ Հունիսի 17-ին Պեդրոգան-Գրանդի բնակավայրի շրջանում սկսված հրդեհը մինչ այժմ չի հաջողվել վերցնել հսկողության տակ։ Տարերքի դեմ պայքարին ներգրավվել են հարյուրավոր մարդիկ։
Հրդեհաշիջումը բարդացնում է օդի երկրում հաստատված բարձր ջերմաստիճանը և քամին։ Ոստիկանության կարծիքով՝ հրդեհի բռնկման է հանգեցրել կայծակի հարվածը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



