Քիմ Քարդաշյանը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել
ԼԱՅՖ
Երեկ ԱՄՆ-ում աստղերը շնորհավորել ու հիշել են իրենց հայրիկներին, քանի որ երկրում նշվում էր Հայրերի օրը։ Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի երրորդ կիրակին։
Քիմ Քարդաշյանն Instagram -ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա հայրն է՝ Ռոբերտ Քարդաշյանը, գրկում՝ փոքրիկ Քիմը։
«Աստված իմ, որքան է բախտս բերել, որ նա է եղել իմ հայրը։ Շնորհակալություն, որ դու լավագույնն էիր», - գրել է ռեալիթի շոուի 36-ամյա աստղը։
Քիմը նաեւ շնորհավորել է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին՝ հրապարակելով ռեփերի երկու լուսանկար՝ որդու՝ Սեյնթի, եւ դստեր՝ Նորթի հետ։

«Շնորհավորում եմ Հայրերի օրվա կապակցությամբ։ Շնորհակալություն, որ դու այդպիսի լավ հայր ես մեր երեխաների համար»,-լուսանկարը մակագրել է Քիմը։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



