Պոլ Պոգբան աջակցել է քննադատության ենթարկվող Ջանլուիջի Դոնարումային
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային:
18-ամյա ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել միլանցիների հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելուց հետո:
«Դոնարուման շուտով լինելու է լավագույնն աշխարհում: Նա արժանի է միայն հարգանքի այն ամենի համար, ինչ արդեն արել է»,- գրել է Պոգբան թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Պոգբայի և Դոնարումայի գործակալը Մինո Ռայոլան է:



