Թեհրանի ահաբեկչություններին ի պատասխան՝ Իրանը Սիրիայում հարվածել է ահաբեկիչների բազաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Սիրիայի Դեյր Զոր շրջանում ահաբեկիչների բազայի ուղղությամբ միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռ է արձակել։ IRNA-ն հաղորդում է, որ հրթիռներն արձակվել են անցյալ գիշեր՝ ի պատասխան հունիսի 7-ին Թեհրանում իրականացված ահաբեկչությունների։ Նշվում է, որ հրթիռները «հատել են Իրաքի օդային տարածքն ու բարձր ճշգրտությամբ հարվածել են թիրախներին»։
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ «Իրանի հրթիռային հզորությունը պաշտպանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ առաջ է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արմատախիլ անելու գլոբալ պայքարը»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



