Բալիում բանտից չորս օտարերկրացի բանտարկյալ է փախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲալիում բանտից չորս օտարերկրացի բանտարկյալ է փախել։ BBC-ի փոխանցմամբ, նրանց հաջողվել է փախչել այն թունելի միջով, որը փորված էր բանտի պատերի տակ։ Բանտի ղեկավարությունը համարում է, որ բանտարկյալներից մեկ շաբաթ է պահանջվել, որպեսզի թունել փորեն։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ փախստակները ջրահեռացման խողովակով են դուրս եկել։
Փախել են ավստրալացի, բուլղարացի, հնդիկ ու մալայզիացի բանտարկյալներ։ Նրանք դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար՝ ներգաղթի օրենսդրությունից սկսած մինչեւ թմրադեղերի առեւտրի հետ առնչություն։ Հետաքրքիր է, որ ավստրալացին պետք է ազատ արձակվեր երկու ամսից, իսկ ահա հնդիկը դեռ ավելի քան 12 տարի պետք է անցկացներ բանտում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



