Հայտնի է այն տղամարդու անունը, որը Լոնդոնի մզկիթի մոտ անցորդներին վրաերթի է ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի ոստիկանությունը կալանավորել է 47-ամյա տղամարդուն, որը մզկիթի մոտ մխրճվել էր անցորդների ամբոխի մեջ։ Նրան կասկածում են ահաբեկչություն՝ այդ թվում մահափորձ ու սպանության պատրաստելու կամ էլ հրահրելու մեջ, հայտնում է AFP-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է հարձակման վայրում ։ Կալանավորվածն ապրում է Քարդիֆում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, պատահարը դիտարկվում է որպես ահաբեկչական միջադեպ ու հետաքննվում Հակաահաբեկչական վարչության կողմից։
Mirror-ի տվյալներով, կալանավորված Դարեն Օսբորնը չորս երեխաների հայր է։
Նշենք, որ վրաերթի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել։ ԱԿանատեսների խոսքով, տղամարդը, որը վրաերթի է ենթարկել անցորդներին, բղավում էր ․ «Ես կսպանեմ մուսուլմաններին»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



