Զովաբերում անասնագոմի տանիք է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 19-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կենդանիներ կան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովաբեր գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում. ներսում կենդանի չկա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը՝ 140 քմ և վնասվել ասբոշիֆերը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



