Ազատ գյուղում նորընտիր ավագանու անդամների կազմը հայտնի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունիսի 18-ին կայացել են ավագանու անդամի ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի է դարձել նորընտիր ավագանու կազմը՝ բաղկացած 5 անդամից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը, ընտրատեղամասում գրանցված 125 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 58 ընտրող: Ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ կամ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի ավագանու անդամ են ընտրվել ՀՀԿ անդամներ Ալբերտ Առաքելյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արմեն Ջալալյանը, անկուսակցականներ Վահանուշ Մելիքյանը եւ Էդվարդ Նալբանդյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



