Սիրիական բանակին հաջողվել է ԻՊ-ից խլել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ նվաճել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Լարված բախումների ընթացքում սիրիական բանակին հաջողվել է վնասազերծել ԻՊ-ի ազդեցիկ պարագլուխներից մի քանիսին՝ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև ոչնչացված է ավելի քան 100 ԻՊ զինյալ, թշնամու 11 տանկ, 6 միավոր այլ զրահատեխնիկա, 10 հրետանային զենք, ահաբեկիչներին պատկանած 200 տարբեր ավտոմեքենաներ:
Շաբաթներ առաջ Սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Հալեպ նահանգի արևելքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



