Երևանում կանցկացվի ԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ թմրամոլության դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավար Վիկտոր Իվանովը այցով կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով կառույցի պաշտոնական կայքէջը, Վիկտոր Իվանովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խորհրդի ընթացիկ աշխատանքները, Աֆղանստանից սկիզբ առնող թմրամիջողների համաշխարհային վտանգի դեմ պայքարը, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների առաջարկները` 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում թմրամիջոցների համաշխարհային խնդրի քննարկմանն ընդառաջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



