Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը «խաղե՞ր է տալիս» Իրանի Արևմտյան Ատրպատականում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ Իրանն ու Ադրբեջանն արտաքուստ ունենան նորմալ հարաբերություններ, այնուամենայնիվ, այդ երկրների միջև առկա ներքին տարաձայնությունները չափազանց մեծ են, որպեսզի «նորմալ» հարաբերություններն ընթանան առանց վայրիվերումների:

Խոսքը, նախևառաջ, Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մասին է, որը Բաքվում անվանում են Արևմտյան Ադրբեջան և որի նկատմամբ հավակնությունները այս կամ այն կերպ երբեմն դուրս են սպրդում Ադրբեջանի քաղաքական ու հասարակական շրջաններում: Ավելին, ժամանակին ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը նշել էր, որ այդ տարածքը պետք է անվանել հենց Արևմտյան Ադրբեջան՝ հետագայում այն մյուս՝ Արևելյան Ադրբեջանին միացնելու նկատառումներից ելնելով:

Այս տարածքում հիմնականում ապրում են թուրքեր, որոնց Բաքվում ադրբեջանցիներ են անվանում: Ժամանակ առ ժամանակ այս շրջանում սոցիալականի քողի տակ ցույցեր, ապստամբություններ են բարձրացվում, որոնք պատեհ առիթի դեպքում կարող են վերածվել քաղաքականի:

Այս օրերին Ատրպատականում կրկին ցույցեր են: Այս անգամ բողոքում են «Ակդարե» ոսկու հանքի հանքափորները: Ընդ որում, ադրբեջանական մամուլը, նաև Իրանում գործող և, որոշ լուրերի համաձայն, Արևմուտքից հովանավորվող «Իրանի դիմադրության ազգային խորհուրդը» տեղեկություն են տարածել, թե իբր ոստիկանությունը դաժանորեն ցրել է խաղաղ ցույցը, «ինչի արդյունքում մի քանի կին լուրջ վնասվածքներ են ստացել, կորցրել գիտակցությունը, իսկ տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են»:

Վերջին շրջանում Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը նոր երանգներ է ստանում: Անցած տարեվերջին Իրանի ոխերիմ հակառակորդ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցն Ադրբեջան, իսկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած արաբա–ամերիկյան գագաթաժողովին միակ շիա պետության՝ Ադրբեջանի ղեկավարի ներկայությունն ու մասնակցությունը շատ բան են հուշում:

Որոշ փորձագետներ նշում են, որ Ատպատականում հանքափորների ցույցն ամենևին էլ պատահական չէր: Չկարողանալով արտաքին ճնշումների միջոցով ծնկի բերել Իրանին, փորձ է արվում երկիրը «պայթեցնել» ներսից: Ու ստացվում է՝ Ադրբեջանի միջոցով: Այդ երկրում չե՞ն գիտակցում, թե ում հետ գործ ունեն: Դժվար թե: Իրանի նման երկրի հետ նման «կատակները» անհետևանք չեն մնում:

Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքվի բռնապետը մտնում մի խաղի մեջ, որը կարող է չափազանց թանկ արժենալ իր երկրի համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը