«Երկիր Ծիրանիի» նիստը թեժ է ընթացել, վիրավորանքների պակաս չի եղել. «Իրատես»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Զարուհի Փոստանջյանը, կողմ լինելով քաղաքականության թատերականացմանը, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության իր երկու անդամներին «դավաճան» է որակել ու հեռացրել այն բանից հետո, երբ վերջիններս առաջարկել են այսուհետ զբաղվել իրական խնդիրների բարձրաձայնմամբ։
Ասում են նաեւ, թե այնքան թեժ է ընթացել «Երկիր ծիրանիի» նիստը, որ երկու «դավաճան» տղամարդիկ չեն կարողացել Փոստանջյանի «բերանը» փակել։ Փոխադարձ վիրավորանքների պակաս չի եղել, թեեւ, իհարկե, զիջել են տղամարդիկ, հերթական անգամ ընդունելով, որ Զարուհու լեզուն ոսկոր չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



