Հնդկաձավարի օգտակար հատկությունները
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հնդկաձավարի օգտակար հատկությունները.
Հնդկաձավարը համեղ է, սննդարար և շատ օգտակար: Սպիտակուցների քանակով այն գերազանցում է բոլոր հացահատիկային բույսերին՝ զիջելով միայն լոբազգիներին: Մասնագետները հավաստիացնում են, որ այն կարող է փոխարինել մսին: Հնդկաձավարը խթանում է արյունագոյացումը, ամրացնում է անոթները և սիրտը: Վիտամիններ B1, B2, B6,P, ինչպես նաև կալցիումի և երկաթի առկայությունը նպաստում են իմունիտետի ամրացմանը: Շատ օգտակար է կաթով պատրաստված հնդկաձավարի շիլան:
Որպես աթերոսկլերոզի կանխարգելիչ և արյան անոթների ամրապնդման միջոց խորհուրդ է տրվում ամեն օր խմել 2 բաժակ հնդկաձավարի անուշապուր:
Հնդկաձավարը վաղուց արդեն ընդգրկված է տարբեր սննդակարգերի մեջ: Այս շիլայից նիհարում են, պարզապես հարկավոր է իմանալ պատրաստման եղանակը: Թվում է, թե պատրաստման մեխանիզմը շատ պարզ է, եփում ենք 20 րոպե և շիլան պատրաստ է: Սակայն այդպիսի շիլայից շատ շուտ կարելի է ձանձրանալ: Իսկ եթե երեկոյան հնդկաձավարի վրա ջուր լցնել և թողնել մինչև առավոտ, իսկ առավոտյան եփել և պահել որոշ ժամանակ տաք տեղում՝ կստացվի բոլորովին այլ շիլա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



