Դպրոցական անտառպետություն` Կողբում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ–ի Զարգացման ծրագրի–Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս–արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբ վարչական տարածքում ստեղծվելու է «Մշկավանք» դպրոցական անտառպետություն: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումը հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքի կառավարումը հիմնականում իրականացվելու է դպրոցների համապատասխան աշխատակիցների և դպրոցականների կողմից, նախապես չափագրված և սահմանազատված ընդհանուր 338 հա տարածքի համար պատրաստվել է դպրոցական անտառպետության կառավարման պլան համապատասխան տեղեկատվական և քարտեզագրական նյութերով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



