«Նուբարաշեն» ՔԿ-ում կալանավորին այցելության եկած քաղաքացու կոշիկի մեջից կանաչավուն զանգված է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 20-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Գ.-ին այցելության եկած քաղաքացի Վ. Կ.-ին: Վերջինիս կոշիկի մեջից հայտնաբերել են 11,8 գրամ կանաչավուն զանգված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



