Ծանրորդները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները մեկնարկել են աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 85 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Երկամարտում հավաքելով 340 կգ՝ Մկրտչյանը գրավեց 6-րդ, իսկ Հովհաննիսյանը` 339 կգ արդյունքով` 7-րդ տեղը:
Հայաստանի ծանրամարտի թիմի կազմում հանդես կգան երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), եւ չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, ով կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչեւ հունիսի 23-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



