Սոչիում ավտովթարի հետևանքով 42-ամյա հայ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոչիում հունիսի 20-ին՝ գիշերը 02։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, զոհերից մեկը Հայաստանի 42-ամյա բնակիչ է։
Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ և բախվել Renault-ին, որը վարելիս է եղել հայաստանցին։ Վթարի հետևանքով զոհվել են Renault-ի վարորդը և ուղևորը, իսկ Mercedes-ի վիրավոր ուղևորին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



