Քիմ Քարդաշյանը հայտնվել է հերթական սկանդալի և քննադատությունների կիզակետում
ԼԱՅՖՀերթական աղմուկն է բարձրացել Քիմ Քարդաշյանի անվան շուրջ: Բանն այն է, որ նա կոսմետիկայի նոր հավաքածու է ստեղծել և Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում շպարված է հենց այդ նոր կոսմետիկ պարագաներով:
Հավաքածուի մեջ մտնող տոնային քսուքները Քիմի մաշկը ավելի մուգ են դարձրել, քան այն իրականում կա, և շատերն սկսել են քննադատել նրան՝ մաշկի գույնն արհեստականորեն փոխելու համար:
Instagram –ում նույնիսկ գրել են, որ Քիմը, վազելով փառքի հետևից, մոռանում է սահմանների մասին, իսկ նրա գեղեցկությունը «նկարվում» է միայն շպարով:
Քիմ Քարդաշյանին այս քննադատությունները չեն կաշկանդում: Նա գտնում է, որ այսպիսով ավելի է մեծացնում հետաքրքրությունը՝ իր ստեղծած կոսմետիկայի նոր հավաքածուի հանդեպ:



