Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնողը պատերազմի հերոս վետերան է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնող անձը պատերազմի վետերան, Աբխազիայի հերոս Ռոլանդ Ջոպուան:
Ինչպես հաղորդում է Sputnik Абхазия-ն, նախնական տվյալների համաձայն` պատերազմի հերոսը հարբած է եղել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` հրաձգությունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ 1992-93թթ.-ի պատերազմի հաշմանդամների հիմնադրամի ղեկավարի աշխատասենյակի մոտ: Պաշտոնյայի աշխատասենյակի պատուհանում գնդակի հետևանքով առաջացած 3 անցք են հայտնաբերել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Շենքի այդ կորպուսի աշխատակիցների խոսքով` կրակոցներ են հնչել տեղի ժամանակով 10:00-ին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



