Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են Սոչիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացու զոհվելու մասին. ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացի է եղել:
Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղևորը: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:
ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Սոչիում ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկատվությունը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



