Մոտ 80 000 սիրիացի ներգաղթյալներ ժամանակավորապես կլքեն Թուրքիան Ռամադանի տոնի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ 80 000 սիրիացի ներգաղթյալներ ժամանակավորապես կլքեն Թուրքիան Ռամադանի տոնի ժամանակ, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ամեն տարի շուրջ 100 000 սիրիացի Ռամադանի շրջանում մի քանի օրով վերադառնում են հայրենի քաղաքներ:
Ներկայում Թուրքիայում բնակվում է ավելի քան 3 մլն սիրիացի փախստական: Նրանց կարիքները հոգալու համար Թուրքիան ծախսել է մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ 2016 թվականին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հազ. փախստական, որոնց մեծ մասը սիրիացի և իրաքցի ներգաղթյալներ են:
Այսպիսով՝ Թուրքիան 2016թ.-ին դարձել է ամենաշատ փախստականներն ընդունած երկիրը:
Այս սանդղակում Թուրքիային հետևում են Պակիստանը և Լիբանանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



