Դանի Ալվեսը 2 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը երկու տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է Goal.com-ը: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ Ալվեսը հանդես է եկել «Բարսելոնայում»: Ալվեսն անցած տարի «Բարսելոնայից» անվճար էր տեղափոխվել «Յուվենտուս»:
«Մանչեսթեր Սիթին» 34-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 33 հանդիպումներում Ալվեսը դարձել է 6 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



