ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ԱՄՆ-ն ընդգրկել է 38 անձի և կազմակերպության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 38 անձի և կազմակերպությունների, այդ թվում՝ երկու պետծառայողների և նրանց երկու օգնականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցանկում ընդգրկված անձանց թվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովը, Դաշնային Խորհրդի անդամ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Բաբակովը և վերջինիս երկու աշխատակից:
Այդ ցանկում է նաև հրազենի արտադրությամբ և վաճառքով զբաղվող Молот-Оружие ընկերությունը և Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդ» խմբի երկու ընկերություններ:
Ցանկում ընդգրկվել է 11 մարդ և կազմակերպություն Ղրիմից:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



