Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Մարավիի վրա ռազմական հարձակման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել այն ռազմական հարձակման համար, որի հետեւանքով Մարավին ավերվել է։ Սակայն նա նշել է, որ անհրաժեշտ է ոչնչացնել այն զինյալներին, որոնք գրավել են քաղաքը, հայտնում է AFP-ը։
Դուտերտեի խոսքով ամերիկացիների աջակցությամբ օդային հարվածները Մարավիի վրա կշարունակվեն։ Մարավիում դիմակայության պահից սկսած՝ անցել է ավելի քան մեկ ամիս։ Զոհվածների թիվը հասել է 370-ի։
«Ես շատ ցավում եմ, որ դա տեղի է ունենում մեզ հետ։ Ես հույս ունեմ, որ դուք ձեր սրտում ուժ կգտնեք ներել իմ զինվորներին, կառավարությանն ու ինձ»,- ասել է Դուտերտեն, ելույթ ունենալով Մարավիից ոչ հեռու գտնվող տարհանման կենտրոնում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



