Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անդրիաս Ղուկասյանը հեգնանքով է նայում, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված իր դեմ հարուցված քրեական գործը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը:

– Պարոն Մեջլումյան, ի՞նչ ընթացքի մեջ է Անդրիաս Ղուկասյանի գործը:

– Անդրիաս Ղուկասյանի գործով արդեն ավարտ են հայտարարել: Այսինքն` ընդհանուր գործից առանձնացրել են: Եվ աշխատանքները միայն իր մասով են տարվում, որպեսզի ուղարկեն դատարան:

Իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա արդեն հինգերորդ անգամ են այն երկարացնում: Այդ առթիվ մենք բողոքարկել ենք, և նիստը տեղի ունեցավ վերաքննիչ քրեական դատարանում: Բոլոր կողմերն էլ ըստ էության իրենց ասելիքն ասացին, բայց դատարանը հետաձգեց նիստը և նոր նիստ նշանակեց չորեքշաբթի` այսօր:

– Իսկ եթե մերժի ձեր բողոքարկումը, այդ դեպքում ի՞նչ եք մտադիր անելու:

– Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան:

– Անդրիաս Ղուկասյանի գործով նաև դիմել եք Մարդու իրավունքների երոպական դատարան: Այնտեղի՞ց ինչ նորություն կա: Ինչպե՞ս է գործի ընթացքը:

– Եվրոպական դատարան մենք դիմել ենք Անդրիաս Ղուկասյանի կալանքի գործով: Այս գործը քննելու հարցում առաջնահերթություն է տրվել դատարանի կողմից:

– Ի՞նչ հույսեր ունեք: Ե՛վ Հայաստանի դատարաններից, և՛ եվրոպական դատարանից:

– Հուսով ենք, որ եվրոպական դատարանում կարձանագրվեն խախտումները, որոնց առկայությամբ կայացվեց Անդրիասին կալանավորելու որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դատարաններին, ապա մի բան ակնհայտ է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: Իսկ թե մեր դատարանները որքանով են անկախ, ամենքս գիտենք: Հատկապես` քաղաքական գործերի պարագայում:

– Այսինքն` այս ամենի մեջ դուք տեսնում եք միմիայն քաղաքական հետապնդում:

– Միանշանակ:

– Իսկ ո՞րն էր նպատակը, որ նրա գործն առանձնացրեցին ընդհանուր գործից:

– Առանձնացրեցին հենց այդ նպատակով, որպեսզի նրա վերաբերյալ իրականացնեն քաղաքական հետապնդում:

– Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Անդրիաս Ղուկասյանը: Հոգեպես պի՞նդ է, ամո՞ւր է, թե կոտրվել է:

– Հոգեպես ամուր է և իրեն լավ է զգում: Իր դեմ հարուցված քրեական գործը տվել ենք իրեն, և նա ուսումնասիրում է: Ու ծիծաղում է, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: Նաև ծիծաղում է, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված այն: Այսինքն` ակնհայտ սարքովի, չհիմնավորված մեղադրանք է առաջադրված նրա դեմ: Եվ մեզ համար անգամ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է նման գործն ուղարկել դատարան:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Անդրիասը կալանավայրում:

– Ինչպես ասացի` գործի նյութերն է ուսումանասիրում:

– Ասում են, որ մշակում է Հայաստանը ներկա ճգնաժամից հանելու ծրագիրը: Այդպե՞ս է:

– Միանշանակ չեմ կարող ասել: Բայց, համենյան դեպս, գիտենք, որ դեռ ընտրություններից առաջ արդեն նման ծրագրերի վրա աշխատում էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք