Թուրք սյունակագիրն Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ կարող է ազատազրկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում նշվում է, թե Գյուլթեքինը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մի հաղորդման ժամանակ իր խոսքում վիրավորանք է հնչեցրել Էրդողանի հասցեին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Դատախազությունը վճռել է, որ թուրք գրողն անցել է քննադատության սահմանն ու վիրավորանք է հասցրել երկրի նախագահին:
Մեղադրականի ընդունման պարագայում Լևենթ Գյուլթեքինը կարող է դատապարտվել մինչև չորս տարի և ութ ամիս ազատազրկման:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



