Վթար մայրաքաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121» եւ «Տոյոտա Լանդ Քրուզեր» մակնիշի ավտոմեքենաները: Կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Տոյոտա Լանդ Քրուզեր» (վարորդ` Գ.Ղ.) եւ «Վազ 2121» (վարորդ՝ Դավիթ Բեջանյան) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ բախվել խաչմերուկին գտնվող սյանը: Արդյունքում սյունն ընկել է անցորդի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



