Թուրքիայում քրդական կուսակցություն է ստեղծվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Գործիչները հավաքվել են Դիարբեքիրում և ավարտին են հասցրել կուսակցության կանոնադրության շուրջ աշխատանքները: Կուսակցությունը կոչվելու է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն: Ռամադանի ավարտից հետո ակնկալվում է, որ կուսակցության գրանցման հարցով դիմում կներկայացվի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն:
Նշվում է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը դառնալու է գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլընտրանքը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



