Կանաչ թեյը պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ
ԼԱՅՖՎերջին շրջանում գիտնականները պարզեցին, որ կանաչ թեյն ունակ է պայքարելու բերանի վատ հոտի դեմ: Արդեն հաստատված է, որ կանաչ թեյը պայքարում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների զարգացման դեմ:

Մասնագետները պնդում են, որ կանաչ թեյը հաջողությամբ պայքարում է բերանի վատ հոտի դեմ: Այս ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտ պոլիֆենոլները բերանում ոչնչացնում են որոշ բաղադրիչներ, որոնք կարող են վատ հոտի պատճառ հանդիսանալ:
Past.am-ի հաղորդմամբ՝ գիտնականները հայտնաբերել են, որ կանաչ թեյը արդյունավետ է նաև Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունների պրոֆիլակտիկայի դեպքում: Այս թեյը կազմված է նույն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է նաև ավանդական սև թեյը, սակայն տարբեր են նրանց արտադրման եղանակները: Թեյի պատրաստման տեխնոլոգիական շղթան կառուցված է այնպես, որպիսի ըմպելիքում իջեցվի կոֆեինի պարունակությունը:

Բժիշկները գտնում են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցկացնել, սակայն արդեն ստացված արդյունքները շատ քաջալերող են:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



